Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

Ինչ է ասում մարդու մասին նրա ծննդյան ամիսը

Հունվար
Հունվարին ծնված մարդիկ աչքի են ընկնում ամուր բնավորությամբ և աննկարագրելի կամքի ուժով: Այս ամսին ծնվածները հեշտությամբ են հաղթահարում անգամ ամենամեծ բարդությունները: Հունվարյան մարդիկ առաջնորդներ են, սիրում են մրցակցել: Միակ բարդությունն այն է, որ նրանց համար շատ դժվար է համախոհների գտնել, մարդկանց, ում հետ հետաքրքիր կլինի:

Փետրվար
Փետրվարին ծնվածները միաժամանակ էգոիստ և ռոմանտիկ մարդիկ են: Նրանք շատ կցանկանային ոչինչ չանել, միայն ղեկավարել մարդկանց: Երազում են շատ, անում՝ քիչ: Փետրվարյան մարդիկ ունենում են տրամադրության հաճախակի տատանումներ, նրանք անկանխատեսելի են, երբեք չգիտես, թե նրանցից ինչ կարելի է սպասել: Սա շատ է խանգարում թե՛ աշխատանքում, թե՛ սիրային հարցերում:

Մարտ
Մարտին ծնվածները շատ բարի և զգայուն մարդիկ են: Սրտին մոտ են ընդունում քննադատությունը: Մեծ հաշվով՝ շատ անհամարձակ մարդիկ են, սակայն եթե կարողանան դա հաղթահարել, ապա մեծ բարձունքների կհասնեն: Սակայն եթե նրանք այդպես էլ չսովորեն կառավարել սեփական էմոցիաները, ապա ապատիայի և դեպրեսիայի մեջ կընկնեն:

Ապրիլ
Ապրիլյան մարդիկ անվախ են և կենտրոնանում են նյութականի վրա: Այս մարդիկ շատ ինքնավստահ են: Բնույթով առաջնորդներ են, հասնում են բազում բարձունքների: Հարաբերություններում այս մարդիկ շատ քնքուշ են և հոգատար:

Մայիս
Մայիսին ծնվածներն անասելի համառ են: Նրանք փոխզիջումների չեն գնում: Մայիսյան մարդկանց տրամադրությունը շատ տատանվող է: Ընդհանուր առմամբ՝ նրանց վրա կարելի է հույս դնել, նրանք շատ սկզբունքային են: Սիրային հարաբերություններում նրանք շատ կրքոտ են:

Հունիս
Հունիսին ծնվածները շատ զգայուն մարդիկ են, սակայն փորձում են դա ամեն կերպ թաքցնել: Սիրում են բամբասել: Շատ խարիզմատիկ և վառ անձնավորություններ են, սակայն ունեն նաև թերություններ: Նրանք կկարողանան հաղթահարել իրենց թերությունները, եթե կամքի ուժ գործադրեն:

Հուլիս
Հուլիսին ծնվածները ձգտում են անկախության: Ազատությունը նրանց գլխավոր սկզբունքն է: Հուլիսյան մարդիկ շատ բարդ, յուրահատուկ, գաղտնապահ և բազմակողմանի մարդիկ են: Հաճախ հետևողական չեն: Էգոիստ են, սակայն շատ հմայիչ: Կարողանում են լավ ընկերներ լինել, սակայն հոգու խորքում կարծում են, որ իրենք մի քանի գլուխ ավելի բարձր են:

Օգոստոս
Օգոստոսին ծնված մարդիկ վայելում են կյանքը: Նրանք էներգիայով լի են և էմոցիոնալ: Նրանց շուրջ մշտապես հետաքրքիր բաներ են կատարվում: Նրանք ի ծնե առաջնորդներ են: Մշտապես շրջապատված են մարդկանցով: Օգոստոսյան մարդիկ հաճախ վստահում են անհաջող մարդկանց, ինչի պատճառով հետագայում հիասթափություններ են ապրում: Ցանկացած իրավիճակից նրանք ելք են գտնում՝ գլուխները բարձր պահած: Այդ ամենը բնածին հմայքի շնորհիվ է:

Սեպտեմբեր
Սեպտեմբերին ծնվածները շատ հաշվենկատ և պրակտիկ մարդիկ են: Նրանք ունեն բոլոր շանսերը հաջողակ լինելու և մեծ հարստություն դիզելու: Նրանք ապրում են ներկայով: Նրանք սիրում են փող, գիտեն, թե ինչի վրա են ուզում այն ծախսել: Սեպտեմբերյան մարդիկ սիրում են իրենք իրենց և ամեն բան անում են իրենց հարմարավետության համար:

Հոկտեմբեր
Հոկտեմբերին ծնվածները շատ բարդ մարդիկ են: Արտաքնապես թվում է, թե նրանք շատ բարի և հասարակ մարդիկ են, սակայն իրականում... Նրանց ներսում վառվում են տարատեսակ էմոցիաներ: Նրանք պարզապես չեն կարողանում հանգիստ ապրել:

Նոյեմբեր
Նոյեմբերի ծնվածներն առեղծվածային մարդիկ են: Շատ դժվար է հասկանալ, թե ինչպիսին են նրանք իրականում: Խելացի են, համարձակ, անվախ: Նրանք ի ծնե մանիպուլյատորներ են: Նոյեմբերյան մարդիկ չափազանց ամբիցիոզ են:

Դեկտեմբեր
Դեկտեմբերին ծնվածները կշռադատված, հանգիստ և խելացի մարդիկ են: Սակայն նրանք ամեն բան իդեալականացնում են: Իրենց նպատակին հասնելու համար նրանք պատրաստ նե ամեն քայլի: Նրանց շատ դժվար է խանգարել, սակայն կյանքը հաճախ նրանց արժանի դաս է տալիս:

website by Sargssyan