Կառավարությունը հաստատեց սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տե... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երիտասարդության վիտամինը ԼԱՅՖ
Բարձրացնում է՞ արդյոք պանիրը՝ խոլեստերինի մակարդակը. գիտնակա... ԼԱՅՖ
«ԻԼ-76» ինքնաթիռը 12-րդ թռիչքով Խոսրովի անտառում շարունակում... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Ատամները սպիտակեցնելու բնական միջոց ԼԱՅՖ
Երևան, 17.Օգոստոս,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Զիդան. Էյֆորիա չի լինի «Չեմ սիրում շրջապատի կարծիքից կախված տղամարդկանց». տղամարդու 5 տեսակ, որ չի սիրում Շուշան Երիցյանը. Tert.am Life Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունն ունի աշխատակազմի նոր ղեկավար Ցինցինատի. Ռաֆայել Նադալի հաղթանակը Թողնենք անցյալում. 2017-ի հակաթրենդները Թրամփի խորհրդականը բացառել է ԿԺԴՀ-ի հետ հակամարտության ռազմական լուծումը ՄԻՊ-ի առաջարկով վերականգնվել է հաշմանդամություն ունեցող աշխատողի իրավունքը Մարիամ Մելիքյանը վուլգար տեսքով լուսանկար է հրապարակել (ֆոտո) Լուիս Սուարեսը վնասվածք է ստացել Վայոց Ձորում և Խոսրովի անտառում հրդեհաշիջման խնդիրը լուծված է. ԱԻՆ-ը հետևություններ կանի 22-ամյա այս գեղեցիկ աղջիկը հազվագյուտ համախտանիշով է տառապում. նա սեռական օրգան չունի (Photo) Ավստրալիայում կուսակցապետը բուրքայով Է եկել Սենատի նիստին Ֆրանսիական դիետա. 2 շաբաթվա ընթացքում նիհարում ենք 5 կգ Երևանի հյուրանոցներից մեկում Քուվեյթի քաղաքացիների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել Հանրապետության հրապարակի մուտքի-ելքի հատվածների լուսացույցների եռագույն աշխատանքային ռեժիմները կփոխվեն Քիմ Քարդաշյանը բիկինիով գայթակղիչ լուսանկար է հրապարակել (ֆոտո) Կառավարությունը հաստատեց սեպտեմբերի 18-ի աշխատանքային օրը տեղափոխելու որոշումը Մարզերում ևս հնարավորություն է ընձեռվել 3-րդ աշխատանքային օրը անձնագիր ստանալ Ինչ պետք է անեք հարստանալու համար՝ Կենդանակերպի ձեր նշանից կախված Ֆիլիպիներում գիշերը 25 հանցագործի են սպանել

Դանակը հասավ ոսկորին

Կյանքն առանց ռուսական անփոխարինելիության

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Lragir.am-ին ասում է, որ ՌԴ դեմ նոր պատժամիջոցները վատ կանդրադառնան Հայաստանի գինեգործության, կոնյակագործության վրա, քանի որ կբերեն ռուսական շուկայի գնողունակության անկման ու նեղացման: Դա էլ կբերի նրան, որ Ռուսաստանը կսկսի ավելի աշխույժ պաշտպանել իր արտադրողին, այդպիսով ոչ նպաստավոր պայման ստեղծելով մյուս երկրների ապրանքների համար:

Ավագ Հարությունյանն արտահայտում է բավական հետաքրքիր մեկ այլ միտք՝ պատժամիջոցները Հայաստանի համար դրական կլինեն, եթե վիճակը կտրուկ վատանա, այնքան, որ հայաստանցի արտադրողները կտրեն հույսը ռուսական շուկայից ու փնտրեն նոր շուկաներ:

Հարությունյանի այդ միտքը շոշափում է չափազանց հետաքրքիր մի իրողություն, որ առկա է հայաստանյան գործարար համայնքի մի զգալի մասում, հայ արտադրողների զգալի մասի, անգամ Հայաստանի իշխանության մոտ: Սերժ Սարգսյանն էր ասել՝ թե բա ինչպես չգնայինք ԵՏՄ, եթե մեր կոնյակը Ռուսաստանում ենք վաճառում:

Իհարկե, Սերժ Սարգսյանի համար դա ընդամենը հրապարակային փաստարկ է, որովհետեւ իրական նրա փաստարկը հետեւյալն է. «ինչպես չգնայինք ԵՏՄ, եթե հակառակ դեպքում կարող էի կորցնել նախագահի պաշտոնը»: Դա այլ հարց է:

Բայց Սերժ Սարգսյանի քայլն անկասկած ողջունում էին նաեւ արտադրողները, օրինակ պատգամավոր-արտադրողները, որոնք ասում էին, թե Ռուսաստանն է մեր արտահանման հիմնական շուկան, էլ ու՞ր, եթե ոչ ԵՏՄ:

Առաջին հայացքից նրանք իրավացի են, բայց մոտեցման, հեռանկարի առումով՝ ոչ ադեկվատ:

Ավագ Հարությունյանը փաստորեն խոսում է բիզնեսի մի զգալի հատվածի ոչ ադեկվատության մասին: Որովհետեւ ադեկվատ գործարարը, ադեկվատ արտադրողը ժամանակակից արագ փոփոխվող աշխարհում այլընտրանքային շուկաների անընդհատ որոնումը պետք է դիտարկի իր գերակայություն, անխուսափելի առաջնահերություն՝ անկախ այն բանից, թե ինչքանով է լավ կամ վատ «հիմնական» շուկայում:

Բայց, դատելով գինեգործների միության նախագահի խոսքից, ոլորտի արտադրողներն այլընտրանք կորոնեն, դրա ուղղությամբ կաշխատեն այն դեպքում, եթե համոզվեն, որ ռուսական շուկայից այլեւս չկա հույս:

Էլ ի՞նչ պետք է լինի ռուսական շուկայում, աղե՞տ, կործանու՞մ, սո՞վ, որպեսզի հայ արտադրողը համոզվի, որ ինչքան էլ ներկայում այդ շուկան հիմնական ուղղությունն է, այն չունի լուրջ հեռանկար, կայուն հեռանկար եւ ռազմավարական խնդիրն այլընտրանքներ փնտրելն է:

Այստեղ կա ադեկվատության իսկապես լուրջ խնդիր, թեե դա էլ նոր չէ, որ արտացոլվում է:

Հայաստանը երեք-չորս տարի շարունակ բանակցում էր Եվրասոցացման համաձայնագրի շուրջ, գնալով դեպի ԵՄ հետ Ազատ առեւտրի լիարժեք ռեժիմի հաստատում: Դա պետք է ենթադրեր, որ հայկական գործարար համայնքն այդ բանակցությանը զուգահեռ պետք է վարեր իր «բանակցությունը» եվրոպական շուկայի հետ, պատրաստվելով ազատ առեւտրին:

Բայց փաստորեն ստացվում է, որ դրանով կամ չի զբաղվել ոչ ոք, կամ զբաղվել են քչերը, կամ զբաղվել են շատ վատ:

Գուցե դա բացատրվի նրանով, որ ոչ ոք չի հավատացել, թե Սերժ Սարգսյանը կստորագրի Ասոցացման համաձայնագիրը: Բայց արդյոք որեւէ մեկը գիտե, թե ինչ կանի Սերժ Սարգսյանը հաջորդ պահին:

Այստեղ բուն խնդիրն այն է, որ Հայաստանի գործարար համայնքի զգալի մասը իր տնտեսական գործունեության մեջ չի կարեւորում աշխարհքաղաքական բաղադրիչին տիրապետելը, համաշխարհային քաղաքականության միտումներին կոմպետենտ հետեւելն ու ըստ այդմ նաեւ տնտեսական հեռանկարներ պլանավորելն ու կանխատեսելը:

Այդ դեպքում, օրինակ, գործարար համայնքը չէր սպասի, որ Ռուսաստանում իրավիճակը կտրուկ վատանա, որպեսզի սկսի այլընտրանքային շուկաների աշխույժ փնտրտուքը:

Ի վերջո, ռուսական շուկան գործնականում բերել է նրան, որ հայկական բիզնեսի մի զգալի հատված սկսել է պարզապես տնտեսական իմաստով «մակաբուծել» դրա վրա, քիչ մտածելով արդիականացման, փոխվելու, առավել մրցունակ դառնալու մասին: 

Բանն այն է, որ ռուսական շուկան իր «կարգով» զգալիորեն ցածր շուկա է, ցածր չափանիշներով, որոնք «բարձրանում» են միայն քաղաքական շարժառիթներից ելնելով:

Այդ ամենով հանդերձ, գործնականում «դանակը ոսկորին» հասնելու «սինդրոմը» գրեթե համազգային է: Մինչեւ իրավիճակը, մարտահրավերը, ռիսկը չի հասնում ծարյահեղ կետին, չեն հետեւում քայլեր, որոնց անհրաժեշտությունն ակնհայտ էր մինչ այդ: Ապրիլի պատերազմը դրա ցավալի եւ խոսուն վկայություններից մեկն է, թե պետությունը պատերազմի պատրաստ պահելու եւ դրանով հենց պատերազմը կանխարգելելու առումով, թե նաեւ արտաքին քաղաքականության, երբ մինչեւ դանակը չի հասնում ոսկորին, Հայաստանում չեն պատկերացնում, որ Հայաստանը ոչ միայն կյանք ունի առանց Ռուսաստանի, այլ նաեւ ունի կյանքի ավելի լավ հնարավորություն ու հեռանկար:

loading...
website by Sargssyan