Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը

Խոսրովի արգելոցում հրդեհը դեռ չի մարվել

ԱԻՆ լրատվական ծառայությունը վերջին տեղեկություններն է ներկայացրել «Խոսրովի անտառ» պետական արգելոցում բռնկված հրդեհի առնչությամբ: Ժամը 23:00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են՝ Վեդու հրշեջ-փրկարարական ջոկատից 17 հրշեջ-փրկարար, Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատից 11 հրշեջ-փրկարար, Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատից 12 հրշեջ-փրկարար, Մարզային փրկարարական վարչությունից 3 հրշեջ-փրկարար, Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնից՝ 2 հրշեջ-փրկարար, Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատից 18 հրշեջ-փրկարար:

Ժամը 20:09-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ (Մերսեդես մակնիշով, 2 հրշեջ-փրկարար):

Ժամը 21:45-ին դեպքի վայր է մեկնել ևս մեկ մարտական հաշվարկ (5 հրշեջ-փրկարար):

Ժամը 23:07-ին դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 8 փրկարար:

Ընդանուր մասնակցում են՝ Արարատի մարզից՝ 65 փրկարար, ՀՀ ՊՆ Արարատի զորամասից թվով 50 զինծառայող, ՀՀ ԿԱ ոստիկանության Արարատի մարզային վարչության թվով 60, անտառտնտեսության թվով 50 աշխատակից, Արարատի մարզի Ուրցաձոր համայնքից թվով 15 բնակիչ:

ՀՀ ՊՆ ավիացիայի 2 ուղղաթիռով հրդեհաշիջում են իրականացնում հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնից 3 փրկարար (իրականացրել են 6 թռիչք):

Հիշեցնենք, որ օգոստոսի 12-ին, ժամը 12:30-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Ուրցաձոր գյուղից մոտ 20 կմ հյուսիս՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոց պետական ոչ առևտրային կազմակերպությունում այրվում է բուսածածկ տարածք:

 

website by Sargssyan