Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊՆ աշխատակիցը 12 միլիոն դրամի պարտատոմս ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի հյուծիչ պատերազմը և Սարգսյան-Ալիև անձնական զրույցի... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պուտինը խուսափում է առճակատումներից, ինչպես Սարգսյանը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոսկվայում «Միսս անկախություն» են ընտրել (տեսանյութ) Կատալոնիայի առաջնորդը չի ընդունում Մադրիդի ծրագիրը Վարազները հարձակվել են Հայդե քաղաքի բնակիչների վրա Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է կեղծարար բրիտանացիների գործը ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հռչակման ամսաթիվը Էրդողանը ԱՄՆ-ին քաղաքակիրթ երկիր չի համարում՝ իր թիկնապահներին մեղադրանք առաջարդելու պատճառով Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ Կուբացի աղջկա ելույթը՝ «Հայաստանի Ձայն»-ում. պտտվեց միայն Արամեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից Եվրախորհրդարանը չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել 8 ամենատարածված երազներն ու դրանց նշանակությունը Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան Փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, ինչն էլ ջրի քանակի օգտագործման 30% տարբերություն է տալիս. նախարար «Ուրարտու»-ն բասկետբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրը հաղթանակով մեկնարկեց Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն և ռեկորդ սահմանեց Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ

«Իրանն իր սահմաններին կից պատերազմ չի հանդուրժի». քաղաքագետ

Այսօր լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը նկատեց, որ ոչ վաղ անցյալում որոշ փորձագետների խոսքով, փորձում էին մեզ համոզել, որ Արցախ-Ադրբեջան պատերազմն անխուսափելի է:

«Սակայն պետք է հասկանալ, որ Իրանն իր սահմաններին կից պատերազմ չի հանդուրժի: Իրանը նաև վերահաստատել է, որ Պարսից ծոց եւ Սեւ ծով միջանցքը կապող ուղիներն ինքը ցանկանում է անցկացնել ՀՀ տարածքով»,- ասաց նա՝ հավելելով.  «Իրանին երաշխիք է պետք, Իրանը երբեք միջանցք չի անցկացնի այն երկրով, որում կարող են նույնիսկ ապագայում նկատվել հակաիրանական տարրեր: Այժմ բանակցությունները փոխված են՝ Իրանը նաեւ մշակում է Վրաստանին: Իրանը պետք է ամբողջությամբ վերահսկի Պարսից ծոց–Սեւ ծով միջանցքը, դրա համար Իրանի նախագահը բանակցում է ոչ միայն Սերժ Սարգսյանի, այլեւ Վրաստանի իշխանությունների հետ»,- ընդգծեց Սերգեյ Շաքարյանցը:

Քաղաքագետը հավելեց, որ Իրանը երբեք թույլ չի տա, որ իր սահմանների մոտ այլ զորքեր տեղակայվեն: Նա մատնացույց արեց, որ նույնիսկ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան զորք չի տեղակայել:

Սակայն հայ-իրանական հարաբերությունների դրական ֆոնին Շաքարյանցը նաև խնդիրներ է տեսնում: Վերջինս շեշտեց, որ դեռևս որոշ հարցեր հայ-իրանական օրակարգում կարգավորված չեն:

«Դեռևս դեկտեմբերին Իրանն ասել է, որ քայլեր ձեռնարկվեն, որ ՀՀ-ում իրանական բանկերն անխոչընդոտ աշխատեն, սակայն մինչ օրս որեւէ տեղաշարժ չկա: Խնդիրեր կան, որ պետք է կարգավորվեն»,- եզրափակեց Սերգեյ Սաքարյանցը:

website by Sargssyan