Խոշոր չափի կաշառք պահանջելու և ստանալու կասկածանքով ձերբակա... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՊՆ աշխատակիցը 12 միլիոն դրամի պարտատոմս ունի ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Երկրի պաշտպանությունը կարևոր է, բայց ոչ ի հաշիվ գիտության ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ադրբեջանի հյուծիչ պատերազմը և Սարգսյան-Ալիև անձնական զրույցի... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Պուտինը խուսափում է առճակատումներից, ինչպես Սարգսյանը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 22.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Մոսկվայում «Միսս անկախություն» են ընտրել (տեսանյութ) Կատալոնիայի առաջնորդը չի ընդունում Մադրիդի ծրագիրը Վարազները հարձակվել են Հայդե քաղաքի բնակիչների վրա Կինը հանձնեց Արցախյան պատերազմի մասնակից հանգուցյալ ամուսնուն պատկանող զինամթերքը Իսպանիայի ոստիկանությունը հետաքննում է կեղծարար բրիտանացիների գործը ԶԼՄ-ները հայտնել են Կատալոնիայի անկախության հռչակման ամսաթիվը Էրդողանը ԱՄՆ-ին քաղաքակիրթ երկիր չի համարում՝ իր թիկնապահներին մեղադրանք առաջարդելու պատճառով Եգիպտոսում շուրջ 60 ոստիկան է զոհվել ահաբեկիչների դեմ մղած մարտի ժամանակ Կուբացի աղջկա ելույթը՝ «Հայաստանի Ձայն»-ում. պտտվեց միայն Արամեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան ստացել է պայմանական ինստիտուցիոնալ հավատարմագրում 2 տարի ժամկետով Ծանրորդ Գոռ Մինասյանը ևս դարձավ Եվրոպայի չեմպիոն Թրամփը հաստատել է` Ռաքքան ամբողջովին ազատագրվել է ԻՊ-ի գրոհայիններից Եվրախորհրդարանը չի պաշտպանի Կատալոնիայի անկախությունը Սաակաշվիլին «70 օրում Ուկրաինայի փրկության» ծրագիր է ներկայացրել 8 ամենատարածված երազներն ու դրանց նշանակությունը Վերահսկիչ պալատը կդառնա հաշվեքննիչ պալատ, որի մասին օրենքում մի քանի փոփոխություններ կան. Վարուժան Հոկտանյան Փոքր ՀԷԿ-երի խողովակաշարերը սարսափելի վիճակում են, ինչն էլ ջրի քանակի օգտագործման 30% տարբերություն է տալիս. նախարար «Ուրարտու»-ն բասկետբոլի Հայաստանի առաջնության անդրանիկ տուրը հաղթանակով մեկնարկեց Սիմոն Մարտիրոսյանը դարձավ Եվրոպայի Մ20 տարեկանների չեմպիոն և ռեկորդ սահմանեց Ադրբեջանցին Ռուսաստանում մեղադրվում է մեկ այլ ադրբեջանցու սպանության մեջ

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավորին

 Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն օգոստոսի 12-ին ընդունել է Պորտուգալիայի խորհրդարանի պատգամավոր, Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Ռուբինա Բերարդոյին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ԱԳՆ-ից, արտաքին գործերի նախարարը ողջունել է Ռուբինա Բերարդոյի այցը Արցախ և հույս հայտնել, որ այն թույլ կտա լավագույնս ծանոթանալ Արցախի իրողություններին և երկրում տեղի ունեցող զարգացումներին։

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացներում առաջընթաց արձանագրելու ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Կողմերը քննարկել են նաև երկու երկրների միջև գործնական կապեր հաստատելու հնարավորությունները։ Այս կապակցությամբ Կարեն Միրզոյանը նշել է, որ Արցախի և տարբեր երկրների միջև  համագործակցության ընդլայնումը կարևոր ներդրում է տարածաշրջանում կայունության ապահովման համար։

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը և ՀՀ ԱԺ Հայաստան-Պորտուգալիա բարեկամական խմբի ղեկավար Գագիկ Մելիքյանը:

 

website by Sargssyan