Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Անակնկալ. Լիբանանը արևելյան Երուսաղեմում դեսպանություն կկառուցի Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը

«Զվարթնոց»-ում բեմականացված հարսանիքին միացել էին նաեւ զբոսաշրջիկները

«Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում բեմականացված հարսանիքն իսկական տոնախմբության էր վերածվել: «Հարսանիքը յուրաքանչյուր մարդու կյանքում եզակի տոն է, և յուրաքանչյուրը սրտի տրոփյունով է սպասում այս իրադարձությանը: Ժամանակի ընթացքում տվյալ երկրի մշակույթին համապատասխան ավանդույթները փոխվում են, մի մասը կամ չի պահպանվում, կամ փոփոխվում է», Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպես է սկսել իր խոսքը «Կարին» ազգագրական երգի-պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը «Զվարթնոց» արգելոց-թանգարանի տարածքում` օգոստոսի 10-ին անցկացված ավանդական հայկական հարսանիքի բեմականացման միջոցառման սկզբում:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Տերյան» մշակութային կենտրոնի նախաձեռնության նպատակը` ավանդական հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների մասին հիշեցնելն է: Արգելոց-թանգարանի տարածքը համահունչ է տոնական միջավայրին, և համոզված ենք, որ այցելուներին դուր կգա մեր հարսանեկան ծեսը», -ասել է ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Սյուզաննա Սարգսյանը:

Միջոցառման բեմադրող-ռեժիսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Մանուկյանի փոխանցմամբ, հայկական ավանդական հարսանիքի ծեսերին ծանոթանալու հնարավորություն է ընձեռվել նաև մեր մշակութային արժեքներին ծանոթանալու նպատակով Հայաստան այցելած օտարերկրյա զբոսաշրջիկներին:

Միջոցառումը հուզել էր ներկաներին, նաև` Սմբատ Քոչարյանին ու Աննա Հարությունյանին: Հարս ու փեսայի դերը ստանձնած երիտասարդները սիրով էին համաձայնել մասնակցել բեմականացված հանդիսությանը: Առաջիկայում իրենք էլ պատրաստվում են ամուսնանալ ու խոստովանում են` մոռացված գեղեցիկ ավանդույթներից կներառեն իրենց հարսանեկան արարողությանը:

Ազգագրագետ Գայանե Շագոյանը հայկական հարսանեկան ծեսերի մասին գիրք է հրատարակել, որում ներառվել են Արևմտյան և Արևելյան Հայաստանի հարսանեկան ծեսերը: Ազգագրագետը 1992-2007 թթ. շրջել է հանրապետության մարզերով` փորձել վեր հանել 20-րդ դարի հարսանիքների մասին պահպանված հիշողությունները: Գ. Շագոյանի խոսքով՝ մարզերում ավանդույթները տարբեր են, բացառությամբ` եկեղեցական ծեսի:

Գեղեցիկ կատարումներով, զուռնա-դհոլով հարսանեկան ծեսը սկսվեց հարսի տնից` դստերն ամուսնական կյանքին պատրաստելու մոր օրհնանքով ու խրատներով (հարսի ընտանիքի անդամների դերում «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի կատարողներն էին): Քչերն են հիշում, որ մինչ հարսնառների` զուռնա-դհոլով ու խոնչա-բողչայով հարսի տուն գնալը «աղվեսն» էր տեղ հասնում` լուրը հայտնելու: Միջոցառման մասնակիցները վերհիշեցին այդ ավանդույթը, ականատես եղան նաև մի շարք այլ տարրերի ներկայացմանը: «Կարին» (գեղ. ղեկավար` Գ. Գինոսյան) ազգագրական երգի-պարի համույթի, «Ոստան» ավանդական երգ ու պարի անսամբլի (գեղ. ղեկավար` Գ. Աբելյան-Բադալյան), Ռ. Հարոյանի անվան «Մասունք» ազգագրական երգի-պարի համույթի (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և Հ. Անանյան) գրավիչ կատարումների շնորհիվ վերհիշել են փեսային կոսբանտ, հարսին` գոտի կապելը և այլն: Ամենագեղեցիկ ու հուզիչ պահերից է քահանայի օրհնությունը ստանալը` տեր ու հնազանդ լինելու խոստումը երիտասարդ զույգը տվեց «Զվարթնոց» տաճարում` «Զվարթնոց» քառյակի հիասքանչ կատարման հնչյունների ներքո:

Տոնական տրամադրությունը թևածում էր արգելոց-տարածքում: Շուրջպարին միացել էին նաև այցելուները, օտարերկրացի զբոսաշրջիկները:

website by Sargssyan