Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվե... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկվ... ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Ընտրություններ դիսկո ակումբներում, անասնաբուժարաններում և Օհ... ՔԱՂԱՔԱԿԱՆ
Աջ ղեկով մեքենաների բլեֆը ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
Երևան, 20.Հոկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Սոխն օգտագործելիս կճեպները երբեք դեն մի նետեք. Այն 100 հիվանդություն է բուժում Հանդիպում-քննարկում՝ Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ Կաթնամթերքը փչանում է, թափում ենք Հրանտ Եղիազարյան. «15 երթուղու ընկերություն կամավոր հրաժարվել է Երևանում սպասարկում իրականացնել» Համատեղելով պետական աշխատանքը գյուղատնտեսության հետ Արման Մելիքյան. «Ժնևյան հանդիպումը հայ բանակցողների քաղաքական նահանջի նոր փուլի ազդարարումն է» 20 մթերք, որոնք «անխղճորեն» այրում են ճարպերը. նիհարելու համար սոված մնալու կարիք չկա Թևան Պողոսյան. «Եթե համակարգը կոռումպացված է, ապա ուշ թե շուտ նոր նշանակված մարդուն էլ են փչացնում» Է՛լ դրամ, է՛լ դոլար, է՛լ ֆունտ ստեռլինգ... Վարդան Բոստանջյան. «Ցածր եկամուտների պատճառով քաղաքացին զրկված է բնակարան գնելու հնարավորությունից» Երևանում բացվել է ֆրանսիական ուռուցքաբանական կենտրոն BMW-ն` ընդդեմ Lamborghinni-ի և Bugatti-ի (տեսանյութ) Քննարկվել են Երևանի «Կանաչ քաղաք» գործողությունների ծրագրի իրականացման մեխանիզմներն ու միջոցառումները Թեժ գծերով ստացված հեռախոսազանգերը՝ մշտական ուշադրության կենտրոնում Տեսահոլովակի պրեմիերա. Սոնա Շահգելդյան՝ «Դարերի շունչ» Ոստիկանության Արարատի մարզային վարչությունում բացահայտվել են ֆինանսական չարաշահումներ Ինչպես են հանգստանում արաբական շեյխերը. սա տեսնել է պետք (տեսանյութ) Ազգ-բանակ. որոշել են սկսել վերջից Կայացել է Հայաստանի, Կիպրոսի եւ Հունաստանի միջեւ սփյուռքի հարցերի վերաբերյալ եռակողմ հանդիպումը 2018–ի «պրոբլեմն» ու Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը

Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները

Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն օգոստոսի 15-25-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Եվրասիական երաժշտական խաղերի շրջանակներում կղեկավարի Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախումբը։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ Եվրասիական երաժշտական խաղերն անցկացվում են առաջին անգամ։ Մասշտաբային երաժշտական այս նախաձեռնությունն ուղեկցվելու է դաշնամուր, ջութակ, վոկալ մասնագիտություններով անցկացվելիք մրցույթներով և դասական երաժշտության համերգներով։ Եվրասիական երաժշտական խաղերի ընթացքում ելույթ են ունենալու համաշխարհային մեծության երաժիշտներ, անցկացվելու են նաև վարպետության դասեր աշխարհի լավագույն երաժիշտների և մանկավարժների կողմից։

Մաեստրո Սմբատյանին է վերապահված Եվրասիական երաժշտական խաղերի բացման և փակման համերգները ղեկավարելու պատիվը։ Օգոստոսի 15-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ Աստանայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիայի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա դաշնակահարուհի Նարե Արղամանյանը, իսկ օգոստոսի 25-ին՝ կլարնետահար Անդրեաս Օտանզամերը։ Կհնչեն Ալեքսեյ Շորի, Պյոտր Չայկովսկու, Սերգեյ Ռախմանինովի, Արամ Խաչատրյանի ստեղծագործություններից։

 

website by Sargssyan