Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը խորհրդատվության միջոցով բարձրացնելու է գյուղացիների աշխատանքի արդյունավետությունը

Գյուղատնտեսական զարգացման հիմնադրամը  խորհրդատվության միջոցով  օգնելու է գյուղացիներին և ֆերմերներին՝ իրենց աշխատանքը ավելի արդյունավետ իրականացնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` օգոստոսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը:

«Խորհրդատվությունը հանդիսանում է գյուղատնտեսության զարգացման հենքերից մեկը: Մենք գիտակցում ենք, որ կրթական համապատասխան մակարդակ ունենալու պարագայում Հայաստանը կունենա զարգացած գյուղատնտեսություն, ուստի խորհրդատվությանը չափազանց մեծ ուշադրություն է դարձվելու»,- ասաց Գևորգյանը:

Նրա խոսքով` խորհրդատվությունը իրականացվելու է 3 մեթոդով` խմբային, ծրագրային, անհատական:

«Խմբային խորհրդատվության ժամանակ խնդիրների գնահատում է կատարվելու գյուղացիների, գյուղատնտեսական ֆերմերների շրջանում, ներգրավվելու են տվյալ ոլորտում գիտնականները և փորձառու անձինք, և գյուղացուն առաջարկվելու են խնդրի լուծման տարբերակներ»,- ասաց Գևորգյանը:

Ըստ Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի` ծրագրային մեթոդի դեպքում փորձ է արվելու  իրազեկել գյուղացիներին պետության կողմից առաջարկվող ծրագրերը, ինչպես նաև այդ ծրագրերի մատուցումը:

«Հիմնադրամը ծրագրի սկզբից մինչև վերջ կանգնելու է գյուղացու կողքին: Այսինքն` գյուղացուն ամբողջովին իրազեկվելու է պետության կողմից ներկայացված ծրագիրը, ցույց է տրվելու այդ ծրագրի արդյունավետությունը»,- ասաց Գևորգյանը:

 3-րդ մեթոդը անհատական խորհրդատվություն է, որն, ըստ Գևորգյանի, ամենաբարդ դաշտն է, քանի որ 340-350 հազար գյուղացիական տնտեսություններ կան:

«Խորհրդատվություն է տրվելու դաշտավարությանը,այգեգործությանը, անասնապահության և այլ ոլորտներին վերբերվող հարցերով»,- եզրափակեց Գևորգյանը:

 

website by Sargssyan