Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսակա... ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ
Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարու... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞... ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխո... ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Երևան, 15.Դեկտեմբեր,
00
:
00
:
00
Փոխարժեք
478.65
$
560.79
Պետական աջակցություն` երիտասարդ ընտանիքներին Վահան Մովսիսյան. «Ունենք բազմաթիվ համայնքներ, որոնք տնտեսական զարգացման պոտենցիալ չունեն» Հայտնի են «Օրգանական գյուղատնտեսական զարգացում» 2017-2018 ծրագրի մրցույթի հաղթողները Երևանի քաղաքապետի շնորհակալագրեր՝ բարեխիղճ տնտեսվարողներին Ինչո՞ւ է Հռոմի պապն ուզում խմբագրել Աստծուն Կանցկացվի «Բաց դռների օր» առողջապահական ակցիա Յուրաքանչյուր հինգշաբթի մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են բնակիչների ընդունելություններ Վճարովի ավտոկայանատեղերի համար 2018թ. տեղական տարեկան վճարը կարող եք վճարել դեկտեմբեր ամսից Հարություն Մինասյա՞նն ինչ կապ ունի «Մարտիկներ հանուն արդարության» խմբավորման հետ Կեղծ լուսանկարներով մարդասիրական օգնություն մուրացողը կապ ո՞ւնի աղանդի հետ Հանձնարարվեց պարզեցնել հողերի նպատակային նշանակության փոփոխության գործընթացը Միշտ ակտուալ փոխառությունները... Օրենքի պահանջներին չհամապատասխանող ուսուցիչները կաշխատեն ևս տասը տարի Վարչապետը և սահմանապահները Մարզպետների ծանր բեռը Սամվել Խուդոյան. «Տոները կրճատելը սխալ է, առաջարկի մեջ լոգիկա չկա» Նոր սկանդալ ՍԱՊԾ-ի շուրջ Նոր Գեղիում որոշել են փոխել համայնքի անունը Քննիչն ու նրա՝ 12 միլիոն դրամ բաժնետոմսերը Որևէ քաղաքական ուժ Արտակ Զեյնալյանի հետ մրցող նախագահի թեկնածու չի՞ կարող առաջադրել

Իրանական գազի՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցելու ծրագիրը քիչ հավանական է. Էմմա Բեգիջանյան

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ էմմա Բեգիջանյանը կարևորում է Սերժ Սարգսյանի այցելությունն Իրանի Իսլամական Հանրապետություն, մասնակցությունը վերընտրված նախագահ Հասան Ռոհանիի երդման արարողությանը և նրանց երկկողմ հանդիպումը:

Բեգիջանյանի խոսքով՝ Իրանը մշտապես փորձում է հավասարակշռություն պահել Հայաստանի և Ադրբեջանի միջև: Նկատենք, որ Իլհամ Ալիևը չմեկնեց Թեհրան:

«Հետաքրքրական էին ՀՀ նախագահի՝ իրանական «Շարղ» օրաթերթին և ԻՐՆԱ գործակալությանը տված հարցազրույցները: Դրանք ակտիվորեն քննարվեցին իրանական ԶԼՄ-ներում: Կարող եմ ասել, որ ՀՀ նախագահի և պաշտպանության նախարարի վերջին այցերն ունեցան աննախադեպ հետաքրքրություն»,- Past.am-ի հետ զրույցում նշեց իրանագետը:

Սարգսյան-Ռոհանի հանդիպմանը, ըստ Էմմա Բեգիջանյանի, քննարկվել են համագործակցության հարցեր տարբեր բնագավառներում՝ տուրիզմ, առևտուր, էներգետիկ ոլորտ և այլն:

«Հայաստանի և Իրանի ղեկավարները միշտ էլ խոսել են թվարկածս հարցերի շուրջ, սակայն գործնական քայլերը բավարար չեն եղել: Երկու երկրների առևտրաշրջանառության ծավալները100 մլն-ից չեն անցնում, ինչը շատ քիչ է»,- ավելացրեց նա:

Անդրադառնալով իրանական գազի՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի Սև ծով և Եվրոպա տարանցելու ծրագրի հեռանկարներին՝ մեր զրուցակիցն ասաց, որ իրանցիների համար դա իդեալական տարբերակ է, սակայն մեր գազային համակարգը կախված է Ռուսաստանից:

«Իրանի և Ռուսաստանի ղեկավարները դա քննարկել են: Այդ երկրներըը գազի պաշարների ծավալներով աշխարհում առաջատար են: Դժվար է որոշել՝ ո՞վ է առաջին տեղում, ով՝ երկրորդ: Տարբերի աղբյուրներ հայտնում են տարբեր տվյալներ: Իրանն ու Ռուսաստանը տնտեսական մրցակիցներ են: Այս ամենը հաշվի առնելով՝ կարծում եմ, որ քիչ հավանական է իրանական գազի՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով տարանցելու ծրագիրը: ՌԴ շահերից չի բխում, որ մեր երկիրն ունենա գազ և էներգետիկ ռեսուրսներ ստանալու այլընտրանքային ճանապարհ»,- նշեց փորձագետը:

Մեր հարցին՝ տնտեսական այլ ուղղություններով կապերն աշխուժացնելու միտումը տեսանելի՞ է, իրանագետը պատասխանեց.

«Ինձ թվում է, որ երկու երկրների տնտեսական կապերի ամրապնդմանը մեծապես կնպաստի Հայաստան-Իրան երկաթգծի կառուցումը: Զբոսաշրջությունը կզարգանա: Իրանցի զբոսաշրջիկներն այսօր հյուսիսից են գալիս Հայաստան: Հնարավոր է՝ այդ ժամանակ ողջ Իրանից և Միջին Ասիայից ունենանք զբոսաշրջիկներ: Խնդիրն այն է, որ այսօր Իրանն ունի տնտեսական դժվարություններ, ներդրումների բեռը կարող է ընկնել Հայաստանի վրա: Հարավկովկասյան երկաթուղին էլ շահագրգիռ չէ: Գուցե ԵԱՏՄ-ի հետ կապված ծրագրեր լինեն, որոնցում Հայաստանը լինի տարանցիկ երկիր»:

Լևոն Փանոսյան

website by Sargssyan